Նիկոլի Ալենին վրդովեցրել են Ջենիֆեր Լոպեսի համերգի վրա պետբյուջեից ծախսված գումարի պահով դժգոհողները:
Կանխավ ասեմ, որ ես Լոպեսի երկրպագուն եմ և շատ ուրախ եմ, որ նա համերգ է տալիս Երևանում, բա՞յց...
Խնդիրը այն է, որ ի տարբերություն, ասենք, Ղազախստանի, որտեղ համերգների կազմակերպիչները պրոդյուսերական ընկերություններ են և Լոպեսը այդ երկրում համերգ է տվել Աստանայում և Ալմաթիում, Երևանում, չգիտես ինչու՛ այդ ամենը կազմակերպվել է պետբյուջեի միջոցներով, ինչն իր մեջ պարունակում է և՛ բարոյական խնդիրներ, և՛ կոռուպցիոն, որոնց կանդրադառնամ վերջում:
Ղազախստանում արդեն հաշվում են, թե այս համերգներից որքան գումար է մտնելու երկրի պետբյուջե:
Լսի՛ր, այ ողորմելի Ալեն, նախ՝ մենք ազգ չենք, մենք, ցավոք, ժողովուրդ ենք:
Ազգերը ներքին պառակտվածություն չունեն ինչպես մենք:
Նիկոլական զանգվածի աղբ-մասսայի շնորհիվ, որոնք արցախահայության դեմ ատելություն են տարածում, շատերը համոզվեցին, որ մենք պառակտված ժողովուրդ ենք, որ արցախահայությանը ատող նիկոլական տականքը կարող է վաղը նույնաբովանդակ այլանդակություններ դուրս տալ սյունեցիների, շիրակցիների և այլ մարզերի բնակիչների նկատմամբ:
Ազգերը չեն հրաժարվում իրենց հայրենիքի մի մասից կամ էլ պատմական հայրենիքից ու չեն ուրանում իրենց պատմությունը, ինչպես անում է նիկոլականների մի ստվար զանգված:
Երկրորդ՝ ես չգիտեի, որ երբ մենք հաղթանակած երկիր էինք, երբ մենք մեր երկրի կյանքն էինք տնօրինում, երբ մենք շատ հարցերում կարող էինք ոչ ասել մեր գործընկերներին և առավել ևս թշնամիներին, երբ մեր երկրի ղեկավարները հարգված և ընդունված էին, երբ մեր երկրի ղեկավարներից նույն Ադրբեջանի նախագահները քաշվում էին, երբ մենք տնօրինում էինք մեր երկրի տարածքներն ու սահմանները, երբ մենք ունեինք հաղթանակած և ուժեղ բանակ՝ մենք դժբախտ, տխուր և աշխարհից կտրված ինչ-որ մի մասսա էինք:
Փաստորեն, ըստ Նիկոլի Ալենի, երբ մենք պարտվեցինք Ադրբեջանին և կորցրեցինք Արցախն ու Հայաստանի որոշ տարածքներ, երբ Նիկոլի ջանքերով ազերիները ոչնչացրեցին 5 միլիարդ դոլարի հայկական բանակի զենք ու զինամթերք, երբ մենք բարոյալքված ու թուրքի դեմ ծնկած երկիր ենք, երբ Ադրբեջանի բռնապետը Հայաստանի վարչապետ Նիկոլին ասում է «հարբեցող ծաղրածու» ու պատասխան չի ստանում, երբ Ադրբեջանի բռնապետը զզվանքով է խոսում հայ ժողովրդի մասին, երբ ազերիների հոգևոր առաջնորդը ատելություն է տարածում ՀԱԵ-ի նկատմամբ, երբ Ադրբեջանի առաջնորդը և ազերի բլոգերները ծաղրում են Նիկոլին ու հայ ժողովրդին, երբ դրսում ապրող հայերն առնչվում են ադրբեջանցիների լկտի ու ցինիկ վարքագծին, երբ մեր փոխարեն մեր հարցերը լուծվում են այլ մայրաքաղաքներում և Հայաստանը ենթարկվում է այլ ստորացուցիչ վերաբերմունքի՝ մենք շատ երջանիկ ենք ու պետք է ուրախանանք, երգենք, պարենք, ապրենք և աշխարհի մի մաս լինենք:
Ալե՛ն, խնդիրն այն է, որ մեզ աշխարհում խղճում են՝ որպես պարտված երկիր ու ժողովուրդ, զզվում են՝ որպես խաղաղության մուրացիկների և արհամարհում են՝ որպես անճար և կապիտուլյանտ երկիր, որի ղեկավարին ծաղրում են ու նա պատասխան չի տալիս:
Ալե՛ն, հաշվի առնելով ապրածդ, քո ու քո նմանների համար է այդ խայտառակ պայմաններում ապրելը պարելու, երգելու, ուրախանալու առիթ, քանի որ նորմալ երկիր լինելու պարագայում ո՛չ թերուս շեֆդ, ո՛չ քո նմանն ու քո նմանները նույնիսկ իշխանության ամենացածր պաշտոնները չպետք է զբաղեցնեիք:
Ինչ վերաբերվում է այս համերգը պետբյուջեի հաշվին կազմակերպելու բարոյական կողմին, ապա ասեմ, որ բացահայտ անբարոյականություն է, երբ 7 տարում Գյումրիում մի շենք չկառուցած իշխանությունը 200 տան գումար է վճարում պետբյուջեից աշխարհահռչակ երգչուհու համերգը Երևանում կազմակերպելու համար:
Անբարոյականություն է ՔՊ-ական իշխանության կողմից պետբյուջեի հաշվին այսպիսի համերգի կազմակերպումը, երբ ֆյուրերիկ Նիկոլ Անհողի և նրա թայֆայի պատճառով 150 հազար արցախցի անտուն են մնացել, իսկ այդ ամենի մեղավորը մեր հաշվին համերգներ է կազմակերպում:
Կոռուպցիոն ռիսկերը ևս մեծ են, քանի որ պետությունը շատ վատ մենեջեր է և այսպիսի միջոցառումների կազմակերպման շատ դեպքերում պետբուջեի գումարները վերջնական, որպես «ատկատ» նստում են որոշ պաշտոնյաների գրպաններում:
Ի դեպ, այն ինչ անում է քայլիստների իշխանությունը 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում, ժամանակին իրականցվում էր պատերազմող Գերմանիայում թե՛ Հիտլերի, թե՛ նրան հաջորդած իշխանությունների կողմից:
Գլխավոր նպատակը՝ հանրության ուշադրության շեղումն էր երկրի առջև ծառացած խնդիրներից և ժողջանին համոզելը, որ պարտությունը՝ դա հաղթանակն է, մասսայական մահերը՝ երջանկություն, խայտառակվելը՝ հպարտություն:
Պատահական չէր, որ կապիտուլյանտ Նիկոլը հայտարարեց, թե՝
«Հպարտանում է Հայաստանի պարտությամբ»:
Ի դեպ, սա կոչվում է՝
«Խրախճանք ժանտախտի ժամանակ»:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ