Պետական բյուջեից Ջ. Լոպեսին 6 մլն դոլար տրամադրելը Երևանում ելույթ ունենալու համար հակասահմանադրական է. պետությունը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, քանզի դա մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Առավել ևս, որ համերգի տոմսեր էլ են վաճառվում. այն է, գործ ունենք մասնակի տնտհաշվարկի հետ. փողը հիմնականում պատկանում է ամբողջ հասարակությանը, իսկ համերգին մասնակցում են շատ սահմանափակ թվով քաղաքացիներ։
Այս գործով պետք է զբաղվեն դատախազությունը, հակակոռուպցիոն մարմինները։
ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանը պետք է պատասխան տա, թե ի՞նչ հիմնավորումներով է ընտրել Լոպեսին, իսկ ֆինանսների նախարար Վ. Հովհաննիսյանը պիտի հարցաքննվի պետական բյուջեով չնախատեսված ծախսեր կատարելու համար։
Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ