Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Սա արդյո՞ք տեղեկատվական խայծ է ու ի՞նչ նպատակով

Սա արդյո՞ք տեղեկատվական խայծ է ու ի՞նչ նպատակով
04.08.2025 | 16:37

Մինչ ադրբեջանական ու թուրքական մամուլը լիքն է այս ուրբաթ Վաշինգտոնում հնարավոր Փաշինյան-Ալիև հանդիպման և արդյունքում՝ խաղաղության պայմանագրի մասին ինչ-որ հնարավոր հայտարարությամբ, լուռ են Երևանում։

Դե լուռ են, դա իշխանությունների խնդիրն է, որովհետև իրենք մեծ հաշվով օտարված են հասարակության ճնշող մեծամասնությունից, խորթ են ու օտար, իսկ շատերը կասեն՝ նույնիսկ թշնամի։

Բայց ի՞նչ պետք է հասկանալ այս տեղեկատվական արտանետման մասին։ Սա արդյո՞ք տեղեկատվական խայծ է ու ի՞նչ նպատակով։

Պատասխանը թերևս գոնե ինձ համար պարզ է։

Սա անհրաժեշտ է Փաշինյանի վարկանիշը փրկելու և հաջորդ ընտրություններում Ադրբեջանի համար ցանկալի իշխանությւոն ունենալու համար։

Բայց հիշում ենք, որ Ադրբեջանը Հայաստանից ունի պահանջների հսկայական տրցակ, որոնք փուլ առ փուլ դնում է սեղանին։

Արդյո՞ք Ադրբեջանը կհրաժարվի դրանցից հանուն Հայաստանում իր ցանկալի իշխանությունն ունենալու նպատակի։

Վստա՛հ եմ, որ ո՛չ։

Ադրբեջանը «խաղաղության պայմանագիր» չի՛ ստորագրելու Վաշինգտոնում, փոխարենը հայտարարություն մամուլի համար, գուցե նույնիսկ ինչ որ թուղթ, որի անունը կլինի «խաղաղության պայմանագրի» նախա(նախա)-ստորագրում։

Սա Ադրբեջանին իրավական որևէ պարտավորության մեջ չդնող, պահանջների դաշտում էական զսպող ազդեցություն չունեցող, և միայն ներքին քաղաքական շահարկման համար օգտագործման թղթի կտոր է լինելու, որի նպատակը՝ խաղաղություն-պատերազմ հակադրությամբ ժողովրդից քվե գողանալն է լինելու։

Իսկ Ադրբեջանը իր սպասողական քաղաքականությունը շարունակելու է, հիբրիդային պատերազմի միջոցով պառակտելով Հայաստանի հասարակությունը, հակադրություններ առաջացնելով ու իր պահանջների տրցակից պարբերաբար մեկ-երկու խաղաքարտ սեղանին դնելով։

Իսկ Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի և Ֆիդանի, Դոնալդ Թրամփից անչափ շնորհակալ են:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ