Իրանը կոշտ կարձագանքի ձախողված փորձը կրկնելու ցանկացած փորձի։
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շուրջ քննարկումների վերսկսման, նախազգուշացմամբ դիմել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային մի շարք կառավարությունների:
Վելայաթին ընդգծել է, որ Իրանն անմասն չի մնա իր և տարածաշրջանի շահերից, և հայտարարել է, որ Հարավային Կովկասում անօրինական ծրագրերի իրականացման ցանկացած փորձ կհանդիպի Թեհրանի վճռական պատասխանին:
Նա հավելել է.
«Հիշեցնում եմ` տարածաշրջանում կամ նրա սահմաններից դուրս ցանկացած կառավարություն, որը կփորձի կրկնել նախկինում ձախողված փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքին։
Այս անգամ մեր պատասխանը միանշանակ կլինի.
մենք կհարվածենք»:
Հայկ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ