Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջիկա օրերին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երկկողմ հանդիպում կկազմակերպեն՝ օգոստոսի 7-ին լրագրողներին իրազեկել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։ «Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին մենք կոնկրետ աշխատանք ենք սկսում»,- ասել է ՈՒշակովը։               
 

Օգոստոս, ձերդ պայծառափայլություն

Օգոստոս, ձերդ պայծառափայլություն
08.08.2025 | 14:49

Խորաթափանց, արեւագույն աչքերով ամիս -

ամառվա հույզերի շիկ սիրահար,

քեզ վրա սեւեռված են գիշատիչ բուքերը սառցաժամանակի,

բայց դու կանգնել ես ջերմագին սրտով Վահագնի պես –

պայծառափայլությու՜ն՝ համայն տիտղոսներով,

ում չեն սպառնում սլացիկ նետերը ժամացույցի.-

խաղում ես հովերի ու շոգերի հետ,

պարուրվում ծիրանի երազներով,

իսկ ես շուքիդ տակ անդուլ ծղրիդն եմ այն,

որ զատված բոլոր երամներից -

խռպոտված ձայնով քեզ հետ ջանում է

վերակենդանացնել հոգիները սառած…

01.08.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ