ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Վերադարձիր կրկին

Վերադարձիր կրկին
22.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 23
Մոտեցեք Աստծուն և Նա կմոտենա ձեզ (Հակ. Դ. 3):
Սա հաստատուն օրենք է` Հոգևոր Կյանքում գործող: Դուք պետք է դառնաք Ինձ, մինչև Իմ Ներկայության գիտակցումն ունենալը: Այս վերադարձը կրկին Ինձ դառնալն է, որ պետք է սովորեք անել ամեն պարագայում: Եթե չեք կարող ուրախ սրտով վերադառնալ, ապա թող դա լինի թեկուզ տկար առաջարկություն:
Հրաշալի է, երբ այդ լուռ դիտումից բացի, մի այլ բանի կարիք չկա: Հարկ չկա քո ցանկությունը բարձրաձայն արտահայտելու: Չկա կարիք ինքնադատապարտումի և ոչ էլ` նվերներ բերելու: Իսկապես հրաշալի է զգալ, որ այսքան պարզորեն կարող եք օգնություն խնդրել, առավել հրաշալի է տեսնել, որ սիրո ճանապարհով ուղարկված այդ օգնությունը տեղ է հասել:
Ոչ միայն օգնություն, այլ սփոփանք և աստվածային մտերմության և ընկերակցության ուրախություն: Անպատմելի մի մտերմություն, որ իմաստավորում է ձեր կյանքը, լցնում ուրախությամբ ու խաղաղությամբ:
Երբեք մի վախեցեք ու մի հուսահատվեք: Մոտեցեք Ինձ, և այդ մտերմությունն է, որ կարող է հիմնովին փոխել իրերի կարգը և այդպես` նաև ձեր կյանքը, կարող է տալ ներդաշնակություն և գեղեցկություն, խաղաղություն ու սեր:
Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ