Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար»,- սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Էլիսոն Հարթը։               
 

Դադար

Դադար
08.02.2025 | 14:16

Քառասուն օրվա անձրևից հետո

էլի չորս օրվա պաղ ջրերի մեջ,

աստղագուշակը երկինքն էր

փնտրում վերադարձների:

Այնտեղ ամեն ինչ իր խորհուրդն ունի,

իսկ այստեղ դրանք լլկվում են ստով,

որ կերպարները առեղծված դառնան,

որ գուսանները, մուղամբազները

սիրով զարդարեն ծաղիկը մահի,

որ պիտի աճի ագարակներում չհայտնաբերված,

ուր անձրևները քառասուն և չորս օրերի վրա

նորից կտեղան ու կդադարեն յոթերորդ օրվա

ճոխ հանգստությամբ:

Վերադարձրո՛ւ ինձ սահմանը գոյի՝

խշշում էր քամին մեռնող աղավնու թևերի վրա:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 8546

Մեկնաբանություններ