Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Էսպիսի բան, երբ ասում է Ալիևը, մենք Ալիևին անվանում ենք թշնամի, հայհոյում ենք

Էսպիսի բան, երբ ասում է Ալիևը, մենք Ալիևին անվանում ենք թշնամի, հայհոյում ենք
01.10.2025 | 13:45

«ՈՒղիղ ասում եմ՝ փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չեմ համարում»,- ԵԽԽՎ պատգամավորին պատասխանում է ոչ բարով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետո շարունակում, թե «փախստականների վերադարձը ԼՂ նաև վտանգավոր է խաղաղության գործընթացի համար»:

Էսպիսի բան, երբ ասում է Ալիևը, մենք Ալիևին անվանում ենք թշնամի, հայհոյում ենք ու ․․․, բայց էսպիսի բան ասում է մի մարդ, ով խոսում է Հայաստանի ժողովրդի անունից․․․

Սա ամաչելու չի, սա անգամ ատելու չի, սա պարզապես բարիկադավորում է՝ բարիկադների մի կողմում արտաքին թշնամին է իր տեղական գործակիցների հետ, մյուս կողմում․․․

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2740

Մեկնաբանություններ