Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երկրորդ տարին անընդմեջ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկն է

Երկրորդ տարին անընդմեջ  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  Հայաստանի  ամենաակտիվ թողարկող  բանկն է
22.05.2012 | 01:33

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է «2011-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Արդեն երկրորդ տարին անընդմեջ բանկին շնորհված «TFP Award-2011» պատվավոր մրցանակը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԻ գլխավորությամբ Լոնդոնում գտնվող պատվիրակությանն է հանձնվել ՎԶԵԲ-ի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:
2007-ից ՎԶԵԲ-ի հետ սկիզբ առած համագործակցության շնորհիվ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առևտրի ֆինանսավորման գործիքներից իր հաճախորդներին է առաջարկում փաստաթղթային ակրեդիտիվներ և երաշխիքներ` ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման նպատակով, որի տարեկան գործող տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, 4-6 % է:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային առևտրի խթանման ծրագիրը (TFP), 2010-ից ներդրել է մեկ այլ գործիք ևս` Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` կանխավճարի տրամադրման տեսքով: Այս դեպքում տարեկան տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, 8-9 % է:
Աշոտ Օսիպյանը, կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը, նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում նման ձեռքբերումը նոր մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչպես նաև հաճախորդների պահանջներն առավելագույնս ապահովելու հստակ ռազմավարության արդյունք է: Նրա խոսքով, այս մրցանակը նաև որակի նշան է և պարտավորեցնող գնահատական:
Նշենք, որ 2011 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, ընդհանուր առմամբ, իրականացրել է շուրջ 10,264.5 հազ. ԱՄՆ դոլարի փաստաթղթային գործարք, նախորդ տարվա համեմատ գրանցելով 6 %-ի աճ:


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ
լրատվական ծառայություն

Դիտվել է՝ 3793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ