Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
05.11.2012 | 14:33

...թե ԲՀԿ-ական Վահան Բաբայանի քաղաքական տանիքը ոչ թե հայրենի կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, այլ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան միջին կարգի մի պաշտոնյա: Թերևս դա է պատճառը, որ Վահան Բաբայանին սեփական կուսակցությունում այնքան էլ լուրջ չեն վերաբերվում, և ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամին նույնիսկ կուսակցության երիտասարդական կառույցի հավաքներին չեն ցանկանում հրավիրել: Սակայն, անսալով պարոն Բաբայանի թախանձագին խնդրանքներին և ինֆորմացիայի արտահոսք չկատարելու հավաստիացումներին, ի վերջո, որոշել են չնեղացնել երիտասարդ կուսակցականին:

Մենք փորձեցինք այս ամենը ճշտել ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան ՈՒրիխանյանից, ով, սակայն, հրաժարվեց «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանելուց: Ի դեպ, ռուսական տանիքի հետ կապված նույն խոսակցությունները նաև պարոն ՈՒրիխանյանի անվան շուրջ են պտտվում: Սակայն ԲՀԿ խոսնակին առայժմ գոնե հանդուրժում են կուսակցությունում, քանի որ ռուսական մանր ու միջին չինովնիկների հետ կապը նրա միջոցով է պահպանվում: Հավելենք, որ ՈՒրիխանյանի դիրքերը կուսակցությունում այլևս նախկինը չեն։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ