Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
09.11.2012 | 12:42

...թե ՀՀԿ-ում այլևս չեն դիմանում ԲՀԿ-ի «պախաժդենյաներին», հորդորում են Սերժ Սարգսյանին` սկսել և իրենց թույլ տալ, ինչպես պետքն է, «ԲՀԿ-ի պորտը տեղը դնել»: Նրանք կարծում են` պետք է «շեֆը» ժամկետ նշանակի` այ էսքանից էսքանը, Գագիկ Ծառուկյան, պատասխան տուր` պաշտպանո՞ւմ ես, թե՞ չէ: «Ընդ որում, մեզ լյուբոյ տարբերակն էլ ձեռնտու է, որովհետև լյուբոյ տարբերակի դեպքում էլ կրող ենք, բայց դե ինչի՞ է շեֆն ըսենց դանդաղում…»,- հարցնում են ՀՀԿ-ցիք, իրենք էլ պատասխանում. «Ինքը խասիաթ ունի` հետևել, նայել, սպասել դիմացինի պահվածքին, թողնել վերջինս լրիվ բացվի, ու հենց էդ պահին բամփել գլխին»:

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ