Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կառավարությունը ՊԵԿ-ին պարգևատրեց

Կառավարությունը ՊԵԿ-ին պարգևատրեց
20.12.2012 | 19:31

Կառավարության նիստին հետևող լրագրողներին զարմացրեց կառավարության որոշումը` 200 մլն դրամ հատկացնել ՊԵԿ-ին` պարգևատրման համար։ ՈՒ թեև նիստում չնշվեց, թե որ պաշտոնյային որքան պարգևատրում է հասնելու, դա արեցին լրագրողները, միջանցքում հաշվելով, թե ինչ գումարով ինքն իրեն կպարգևատրի ՊԵԿ-ի նախագահը և ինչքանով` տեղակալներին։ Կանխատեսումների մեջ տեղ չմնաց շարքային աշխատողների համար։ Ըստ ՊԵԿ-ի, լրագրողական այդ կանխատեսումներն իրատեսական չեն։ «Առաջին տարին չէ, որ ՊԵԿ-ն իր կատարած աշխատանքների դիմաց պարգևատրվում է, և դա բաժին է հասնում բոլոր աշխատակիցներին»,- մեզ հետ զրույցում վստահեցրին ՊԵԿ-ից։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ