Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 2,1 տոկոս գնաճ

ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 2,1 տոկոս գնաճ
28.12.2012 | 20:19

2012 թ. դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 2,1 տոկոս գնաճ: Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 3,6, ոչ պարենային ապրանքներինը` 0,4 տոկոսով:
Հանրապետության բոլոր քաղաքներում 2012 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 1,2-1,6 տոկոս հավելաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2,3 տոկոսով:
2012 թ. դեկտեմբերին, 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 11, 5, իսկ 2012 թ. նոյեմբերի համեմատ` 1,1 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում բրնձի` 2,0 տոկոս, ոլոռի` 2,4 տոկոս, ալյուրի` 3,4 տոկոս, սպիտակաձավարի` 11, 2 տոկոս գնաճի արդյունք է: Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 1,1 տոկոսով: Մսամթերքի ապրանքախմբում 2012 թ. դեկտեմբերին, 2011 թ. համեմատ, գրանցվել է 3,3 տոկոս գնաճ: Ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0, 2 տոկոս:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ