Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Որքան արժեր մեկ դոլարը Հոլիվուդում 2012 թվականին

Որքան արժեր մեկ դոլարը Հոլիվուդում 2012 թվականին
04.01.2013 | 13:26

«Ֆորբսը» հրապարակել է 2012 թ. հոլիվուդյան կինոստուդիաներին ամենաշատ եկամուտ բերած դերասանների անունները: Առաջինը Նատալի Պորտմանն է` նրա մասնակցությամբ ֆիլմերում ծախսված յուրաքանչյուր դոլարի դիմաց կինոընկերությունները 42,7 դոլար եկամուտ են ստացել: «Սև կարապ» ֆիլմը, որտեղ նա նկարահանվել է գլխավոր դերում, համաշխարհային ցուցադրության ընթացքում հավաքել է 329 միլիոն դոլար, իսկ նկարահանման համար ծախսվել է 13 միլիոն դոլար: Երկրորդը Քրիստեն Ստյուարտն է, 1 դոլարի դիմաց 40,6 դոլար եկամուտով: Նա նաև Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է: Երրորդը Շայա Լաբաֆն է, 35,8 դոլարով: 2009 և 2010 թվականներին նա առաջինն էր: Չորրորդը Ռոբերտ Պատինսոնն է` 31, 7 դոլարով, հինգերորդը` Դենիել Ռեդկլիֆը` 30,5 դոլարով, վեցերորդը` Թեյլոր Լոտները 29,5 դոլարով, յոթերորդը` Բրեդլի Կուպերը` 25 դոլարով, ութերորդը` Դուեյն Ջոնսոնը` 22,7 դոլարով, իններորդը` Էմի Ադամսը` 22,6 դոլարով, տասներորդը` Քևին Ջեյմսը` 22,4 դոլարով:

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ