Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Կարֆուրն» ու երկու «սուբյեկտները»

«Կարֆուրն» ու երկու «սուբյեկտները»
06.02.2013 | 20:29

«Կարֆուրը» պետք է իր գործունեությունը ծավալի Հայաստանում և մենք ամեն ինչ անելու ենք նպաստավար պայամններ ստեղծելու համար: Ես հանդիպել եմ նրանց ներկայացուցիչների հետ, ու քննարկվել են այդ առնչությամբ բոլոր հարցերը»,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կառավարությունը խիստ շահագրգիռ է, որպեսզի «Կարֆուրը» մեր շուկայում ներկայացվի, և այդ առնչությամբ բոլոր քայլերն արված են: Անդրադառնալով այն խոսակցություններին, թե օլիգարխիան խիստ նեղսրտած է «Կարֆուրի» ներկայությունից, վարչապետը վստահեցրեց, որ սա մրցակցային դաշտ է ապահովելու: Ըստ Սարգսյանի, միակ խնդիրը, որը առաջացել է` մասնավոր հատվածի երկու սուբյեկտների միջև անհամաձայնությունն է: Թե հատկապես ո՛ր սուբյեկտների, վարչապետը չմանրամասնեց` համարելով ոչ կոռեկտ:
Հավելենք, որ «Կարֆուրն» աշխատելու է «Դալմա-Գարդեն-Մոլ» առևտրային կենտրոնում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ