Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
15.10.2013 | 00:24

...թե Դավիթ Հարությունյանի` Զարուհուն հարց տալու «ժողովրդավարությունը», որը «բխած» է եղել «երկրի ոգուց», ընդամենը վերջինիս սուբլիմացիոն դրսևորումն է` առ այն, որ ինքը այդպես էլ չդարձավ դատախազ, և այդ աթոռին նստեցրին խիստ «երիտասարդ» մեկին: Մանավանդ որ դրանից առաջ էլ Հարությունյանը ֆիասկո էր գրանցել արդարադատության նախարարի պորտֆելի «գետնին». Հրայր Թովմասյանին առաջարկ է եղել վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու, վերջինս կատեգորիկ մերժել է: Չմոռանանք, որ Դավիթ Հարությունյանը գործադիր` իր նախկին պաշտոնին վերադառնալը նույնպես գերադասում է պառլամենտում, ԵԽԽՎ-ներում` Զարուհուն հարց տալու իրավունքի «ոգեբխումից»:

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ