Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
12.11.2013 | 00:25

...թե ՀՀԿ ԳՄ-ում երբ խոսվել է, թե ԲՀԿ բոլոր պատգամավորները նախընտրական ողջ ընթացքում Արարատում են եղել, նաև ողջ կորպուսով վստահված անձինք են, ԳՄ-ում որոշել են, որ իրենց տեղի ռեսուրսները բավարար են, կարիք չկա, որ պատգամավորներ գնան այնտեղ: Սակայն ընտրության օրը քաղաքական որոշում է կայացվել, ու Արարատ է ուղարկվել ՀՀԿ-ի «նոր շտաբի պետ» Էդուարդ Շարմազանովը: Որոշ տեղեկություններով` Արարատի մարզ նրա «գործուղումը» անչափ ծանր են տարել ԱԺ էլիտայում. ոմանք սկսել են անհանգիստ շարժումներ անել` հնարավո՞ր է` դա «նշան» էր, թե ինչ-ինչ զարգացումների դեպքում ԱԺ-ում ևս Շարմազանովը կփոխարինի Արարատի «ասողին»:

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ