Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
11.04.2014 | 00:52

...թե Հովիկ Աբրահամյանը ոչ թե Լիտվայից հետո է մեկնել Մոսկվա, այլ շաբաթ առավոտյան Լիտվա մեկնելուց առաջ «չերեզ Աշտարակ»` Մոսկվայով է մեկնել Վիլնյուս: Ապրիլի յոթին Պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն դարձել է 65 տարեկան։ Ըստ մեր աղբյուրների` Արգամիչը նվերներով մեկնել է նրա մոտ:
Ի դեպ, ժամանակներ առաջ, երբ Մատվիենկոն ժամանել էր Հայաստան, Հովիկ Աբրահամյանը վերջինիս դիմավորելուց, ողջագուրվելուց հետո մտերիմ ձայնով հարցրել է. «Կակ վաշա սուպրուգա, Վալենտինա Իվանովնա»: Մատվիենկոն չի դիմացել, փռթկացրել է, նրան ուղեկցող խումբը ևս չի զսպել ժպիտը:

Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ