Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
17.06.2014 | 00:34

...թե Հովիկ Աբրահամյանի` իր փեսաներին շատ արագ «յուղոտ» աշխատանքի տեղավորելը ոչ միայն հարկային մարմինների, այլև նախարարների զարմանքին է արժանացել։ Ասում են նաև, թե ոչ միայն ամեն բան տեսած հարկային մարմնի աշխատակիցներն են ափ ի բերան մնացել, այլև իշխանության ամենավերին օղակները, որտեղ այդ նշանակումներն արժանացել են խոր հեգնական ժպիտի:

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ