Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
11.07.2014 | 00:39

... թե Սամվել Ալեքսանյանը շատ «շնորհակալ» հոգի ունի: Ապարանը տարին մեկ օղու մեջ լողացնող օլիգարխը, իրեն տրված օղու հարկային արտոնությունների դիմաց, սկսել է կառավարությանը ոչ հաճո կայքերից հանել իր գովազդային «վահանակները»: Ավելին, ասում են նաև, թե նրա կողմնակիցները օրերս «լուրջ խոսակցություն» են ունեցել կառավարությանը «չսիրող, չհարգող», կառավարության բացերը և բոլոր կարգի «դեկոլտեները» նկատող ու «նկարող» լրատվական «համայնքի» ներկայացուցչի հետ:

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ