Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Պարգևատրվեցին «Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում» խորագրով համաժողովի հաղթողները

Պարգևատրվեցին «Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում» խորագրով համաժողովի հաղթողները
21.11.2014 | 21:09

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ «Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում» խորագրով համաժողովի հաղթողների պատվոգրերի հանձման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի մասնակից երիտասարդները պատմեցին առաջարկների մասին և ծանոթացան իրենց գաղափարների վերաբերյալ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների կարծիքներին:
Առաջարկների թվում էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից շրջիկ ցուցադրությունների հիմնումը, որոնք հանդես կգան ամբողջ աշխարհում, գրքերի և տեղեկատվական նյութերի թարգմանությունն այլ լեզուներով և տարածումը: Մեկ այլ երիտասարդ առաջարկում էր միաժամանակ աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում բաց թողնել մեկ ու կես միլիոն աղավնի, որոնք կխորհրդանշեն Ցեղասպանության զոհերին: Այս գաղափարը հնարավորություն կունենար գրանցվելու Գինեսի ռեկորդների գրքում:
ՓԱՍՏԱՐԿ ծրագրի շրջանակներում սա երկրորդ մեծամասշտաբ միջոցառումն էր:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը շնորհավորեց համաժողովի հաղթողներին և շնորհակալություն հայտնեց վերջիններիս հետաքրքրության համար` նշելով, որ հենց երիտասարդներն են այսօրվա պահանջատերերը:
Համաժողովի հաղթող ճանաչվեց Երևանի պետական բժշկական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի Տիգրանուհի Ղարագյոզյանը: Տիգրանուհին նշեց, որ ծրագրի մասին տեղեկացել է համացանցից: «Շատ հակիրճ փորձել եմ ներկայացնել իմ գաղափարները, քանի որ երբևէ հնարավորություն չեմ ունեցել խոսելու այս թեմայի շուրջ: Մասնագիտությամբ բժիշկ եմ և Հայոց ցեղասպանությամ մասին արտահայտվել եմ միայն ընտանեկան քննարկումների ժամանակ: Երբ իմացա Փաստարկ ծրագրի մասին, շատ ուրախացա և ներկայացրեցի 6 կետ, որոնք անհրաժեշտ եմ համարում իրականացել 2015-ին ընդառաջ: Հետագայում նույնպես մեծ հաճույքով կմասնակցեմ նմանատիպ միջոցառումների` անկախ նրանցից դրանք կլինեն մրցութային, թե ոչ: Կարծում եմ սա յուրաքանչյուր հային հուզող թեմա է և պետք է բոլորս մեր` թեկուզ մեր փոքր լուման ներդրենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում»,-նշեց առաջին մրցանակակիրը:
Միջոցառման կազմակերպիչները խոստացան, որ մասնակիցների ծրագրերը կհանձնվեն խնդրով զբաղվող համապատասխան մարմիններին:

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ