«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Բացվել է Ազատ Ասոյանի անվան լսարանը

Բացվել է Ազատ Ասոյանի անվան լսարանը
24.02.2015 | 14:00

ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ ԵՊՀ ում բացվել է Ազատ Ասոյանի անվան լսարան։

Նա զոհվել է Արցախի Հանրապետության առաջնագծում, ադրբեջանական կողմի դիվերսիոն խումբը հետ մղելիս։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական ծառայության մեդալով։
Ազատ Ասոյանը Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, զորացրվելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Նրա զորացրվելուն մնացել էր 10 օր։

Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ