«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Բարեկենդանը՝ Թումոյում

Բարեկենդանը՝ Թումոյում
04.02.2016 | 15:14

Փետրվարի 7-ին, ժամը 3-ին Թումոյի փայտե աստիճանների մոտ բանահավաք Սոնյա Թաշչյանը կպատմի Բարեկենդանի մասին: Նաև ելույթ կունենա Թումոյի Թմբաթա նվագախումբը: Ավելի ուշ մասնակիցները հայկական ավանդական պարեր կսովորեն «Կարին» ավանդական երգի և պարի համույթի անդամ Արտավազդ Այվազյանի օգնությամբ: Խնջույքը կշարունակվի Թումոյի ցայտող շատրվանների մոտ, որտեղ տոնի մասնակիցները կնկարեն ավանդական հայկական նախշեր, դիմակներ կներկեն ու ավանդական խաղեր կխաղան: Կազմակերպիչները հորդորում են նաև՝ եղանակի համար չանհանգստանալ. եթե հանկարծ ձյուն գա, կտեղափոխվեն ներս:

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ