Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
04.03.2016 | 01:45

...թե քաղաքական «վերադասավորություններն» ընթանում են ոչ միայն կուսակցությունների մակարդակում, այլև համատիրությունների: Հայտնի է, որ ընտրություններն «սկսվում» են համատիրություններից, և բոլոր համատիրությունների նախագահները ՀՀԿ-ականներ են: «Նախընտրական» այդ պայքարին սկսել է մասնակցել նաև Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը` սկսելով Ծարավ աղբյուրի ԵՊՀ-ական դասախոսների շենքից (ի դեպ, կառուցվել է Սերժ Սարգսյանի հովանու ներքո), և այդ հարցում ընդդիմադիրներին գործուն աջակցություն է ցուցաբերում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «սիրելի»` անձնական տվյալների վարչության պետ Շուշան Դոյդոյանը։ Սա առաջացրել է դասախոսների տարակուսանքը. վերջիններս շվարած են` ի՞նչ անեն, մասնակցե՞ն ընդդեմ ՀՀԿ-ականի կազմակերպված ստորագրահավաքին, թե՞ պաշտպանեն ՀՀԿ-ի շահերը: Նրանք դեռ չեն մոռացել սահմանադրական փոփոխությունների փաթեթի նկատմամբ ֆիզֆակի ըմբոստության «հետևանքները»:

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ