Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
26.04.2016 | 09:15

...թե հայոց մեջ շատերին խոր հիասթափություն է պատճառել Լավրովի այցը: Վերջիններս պատրաստվում էին այդ այցի ընթացքում և հետո բուռն «հայրենասիրական», «մեկթիզանոց» ցույցերի: Մտածում էին՝ հենց դրանցով կփորձեն արթնացնել վերջին շրջանում միասնականացած ժողովրդի ներքին ցասումը, հավաքել կրիտիկական զանգված` առաջիկա քաղաքական զարգացումներին ընդառաջ: Բայց քանի որ հայազգի Լավրովը եկավ-գնաց, և նրանց «ասաց»` ինձ վրա հույս չդնեք, վերջիններս փորձեցին իրենց հայրենասիրական ցույցը խիստ սահուն վերաձևել` «ընդդեմ ոստիկանության» «ըմբոստության»: Խորհում էին՝ սա էլ միշտ «պահանջված թեմա» է, ու մեկ էլ տեսար` կայծից վերածվեց «հեղափոխության»:

Այդպես էին «ստրատեգում» մոդերատորները, ովքեր լուրջ դժվարություն ունեն այս պահին քաղաքական օրակարգ ձևավորելու: Այլապես երկու առանցքային հարցեր` Ընտրական օրենսգիրք և «տարածքների հետվերադարձ» պրոյեկտները, չաշխատող են, մասսա փողոց չեն հանի, «տղերք-աղջկերքին» «նոու-հաու» է պետք:

Դիտվել է՝ 6294

Մեկնաբանություններ