Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
12.07.2016 | 01:55

... թե վերջին շրջանում ՀՀԿ գործադիր մարմնի նիստերին Սերժ Սարգսյանն առանձնապես չի «կիսվում» յուր «ծերուկների» հետ, որոնք ակնապիշ հետևում են նրա յուրաքանչյուր շարժմանը, աչքերի արտահայտությանը, որպեսզի հասկանան` ինչ կա «շեֆի» մտքին «մեծ ճակատամարտից»` խորհրդարանական ընտրություններից առաջ, կարո՞ղ են իրենց ապահով զգալ` ցանկալի մանդատի առումով:

Սերժ Սարգսյանը, սակայն, որևէ կերպ «չի մատնում» իրեն, զգալ չի տալիս, թե ինչ սկզբունքներով ու առաջնահերթություններով են կառուցվելու համամասնական և ռեյտինգային ցուցակները: Սպասողական վիճակում է նաև այդ ամենի երբեմնի կնքահայր, ՀՀԿ շտաբի հավերժ պետ Հովիկ Աբրահամյանը, որը չգիտե` իրեն այս անգամ քվոտաներ կտրամադրե՞ն, եթե՝ այո, որքա՞ն, եթե ոչ... Այս առնչությամբ նույնպես լռություն է` խորո՜ւնկ, խորհրդավոր:

Դիտվել է՝ 8867

Մեկնաբանություններ