Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
06.09.2016 | 08:25

...թե աշնանը քաղաքական ակտիվության սրացումներ են լինելու այն քաղաքական ուժերի «դաշտում», որոնք, ինչ-որ պահից սկսած, լուսանցքում են հայտնվել։ Լուրջ տեղաշարժեր կլինեն հատկապես ԲՀԿ-ում, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու-չվերադառնալու առումով։

Ասում են նաև, թե Ծառուկյանն առայժմ ակտիվ ղեկավարություն չի ստանձնի, սակայն ԲՀԿ-ի ստվերային կառավարումը վերստին կվերցնի իր ձեռքը։ ՈՒ թեև նրան ամենևին էլ հարկավոր չէ ԱԺ-ի «կորցրած» աթոռը, սակայն ԲՀԿ-ին խիստ անհրաժեշտ է կրկին «բարգավաճել» խորհրդարանում՝ այս անգամ ավելի մեծ ներկայացվածությամբ։

Դիտվել է՝ 7385

Մեկնաբանություններ