Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
13.01.2017 | 01:19

...թե Ամանորից առաջ` նախորդող ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում ՀՀԿ «ծերերն» ուղիղ հարց են ուղղել Սերժ Սարգսյանին, թե՝ պարոն նախագահ, որոշ ժամանակ առաջ ասել էիք, թե հանդիպելու եք Գագիկ Ծառուկյանի հետ, զրուցելու-հասկանալու` ինչ է մտադիր անել առաջիկայում. մամուլում գրվում է, որ ինքը պատրաստվում է քաղաքականություն վերադառնալու. ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս առնչությամբ:

Սերժ Սարգսյանն էլ իր հերթին շատ ուղիղ ասել է` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարծում է, որ ներքաղաքական կյանքում Գագիկ Ծառուկյանն անելիք չունի: Այնուհանդերձ, ասում են նաև, որ սպասվում է Սարգսյան-Ծառուկյան ևս մեկ հանդիպում` Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադարձից հետո. նա վերադառնալու է հունվարի 13-ին:

Դիտվել է՝ 6343

Մեկնաբանություններ