Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
24.01.2017 | 01:43

...թե Սուքիասյանները խոր որոնումների մեջ են այս փուլում: Խաչատուր Սուքիասյանը, ում որդին` Ալբերտը, Ծառուկյանների պոտենցիալ փեսացուն է, կցանկանար ԲՀԿ քվոտայով առաջադրվել Կենտրոն-Էրեբունի ընտրատարածքում: Ավելին, խոսակցություն կար, որ Սարիբեկ Սուքիասյանն էլ հնարավոր է ՀԱԿ ցուցակով առաջադրվի: Սակայն ասում են՝ նախագահականից Խաչիկ Սուքիասյանին մեղմորեն հասկացրել են` ԲՀԿ-ից հեռու մնալ:

Հասկանալի է` փեսաների, խնամիների «կոնցենտրացիա» թույլ չտալու համար, ինչը, ի դեպ, Ծառուկյանին նույնպես կարող է ձեռնտու լինել, որովհետև խնամիների միջև արդեն իսկ բավականին լուրջ մրցակցություն կա:

Դիտվել է՝ 5869

Մեկնաբանություններ