Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
07.02.2017 | 00:44

...թե Հովիկ Աբրահամյանը բավականին «ապատիկ» վիճակում է այս օրերին: Նրան աջակցող մամուլում իր դուրս գալու օրերին գրվել էր, որ տասնվեց հազար ՀՀԿ-ականներ շուտով դուրս կգան ՀՀԿ-ից: Հասկանալի էր` «հաշվարկը» կառուցված է Կարեն Կարապետյանի «տեխնոլոգիական ջրերի» վրա:

Հիշենք` ժամանակ առաջ, Կարեն Կարապետյանի ՀՀԿ մտնելուն զուգահեռ, 11 հազար մարդ անդամագրվեց ՀՀԿ-ին, որից հետո՝ ևս 3 հազարը, ընդհանուր թվով` 15 հազար: ՈՒստի Աբրահամյանի հետ «պետք է դուրս գար» 16 հազարը, որպեսզի ապացուցվեր, թե ինչպես են «վտակները ոռոգում բնակավայրերը», և որ` ինչ անփոխարինելի հեղինակություն ունի Արգամիչը: ՈՒզում էին լավ, ստացվեց` ինչպես միշտ. «տքնաջան» աշխատանքից նրա հետ դուրս եկողների թիվը սկզբում 13 էր, ապա մի կերպ դարձավ 16: Ընդամենը:

Դիտվել է՝ 5048

Մեկնաբանություններ