Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
21.02.2017 | 01:00

...թե խուլ դժգոհություն է հասունանում «Ծառուկյան» դաշինքից դուրս մնացած կուսակցություններում ու անհատների մեջ: Վերջիններս պատրաստվում են լուրջ դեմարշ սկսելու Ծառուկյանի դեմ, քանզի, ըստ նրանց, «իրենք տղայավարի պայմանավորվել են Ծառուկյանի հետ, իսկ ընթացքում բոլորովին այլ բան է տեղի ունեցել, Ծառուկյանն իր խոստումը չի կատարել, իրենց «քցել է»:

Վերջիններս պատրաստվում են լուրջ «հակաքարոզչություն» իրականացնելու Ծառուկյանի դեմ: Սակայն նախագահականից նրանց զգուշացրել են` «оставить»: Ծառուկյանն էլ իր հերթին լուրջ «ալիբի» ունի. այն է` ճիշտ է, մեծ դաշինքով գնալ չստացվեց` «օբյեկտիվ պատճառներով», սակայն «գերան» պայմանավորվածությունը նախագահականի հետ, որ որևէ կապ չի ունենալու «Օհանյան-Օսկանյան» դաշինքի, այն է` Քոչարյանի հետ, պահպանել է, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ «իրենց կողքին չէ»:

Դիտվել է՝ 5134

Մեկնաբանություններ