Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
24.03.2017 | 01:36

...թե Հովիկ Աբրահամյանն այս օրերին կրկին ի մի է հավաքել մարզի յուր հավատարիմ գյուղապետերին, հանդիպմանը մասնակցել է նաև եղբայր Ջոնիկը: Արգամիչն ասել է, որ ապրիլի 3-ին արթնանալու ենք բոլորովին այլ Հայաստանում, «տեսեք` ինչեր են լինելու»: Խնդիրը կոնկրետ դեպքում առնչվում է ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակին, որին եթե խորհրդարան մտած ևս երկու ուժ գումարվի, ապա կարող են ստեղծել սեփական կառավարություն` սեփական վարչապետով:

Ասում են նաև՝ Հովիկ Աբրահամյանը վերջերս ցանկացել է հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն աուդիենցիա չի ստացել:

Դիտվել է՝ 4680

Մեկնաբանություններ