Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
12.05.2017 | 00:03

...թե Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու շա՜տ երկար ժամանակով գործազուրկի կարգավիճակին համակերպվել։ Նախ` տապալվեց նրա ծրագիրը ընդդիմության, ավելի ճիշտ, «Ծառուկյան» դաշինքի ստվերային կառավարման հարցում, հետո էլ, Բաղրամյան 26-ում կրկին հյուրընկալվելը շա՜տ հեռու է իրականությունից։

Մնում են նրա թելադրած ինֆորմացիոն արտահոսքերը, իբր, ԱԱԽ քարտուղար են նշանակում, գուցե նաև` վարչապետ։ Իրականում, ասում են, իշխանությունը բոլոր հաշիվները փակել է Հովիկ Աբրահամյանի հետ, և նա կարող է շատ երկար ժամանակ տրամադրել թոռներին կամ էլ ընդդիմության խոպան դաշտում վարուցանք անել։ Թեև դեռ հարց է՝ Հովիկ Աբրահամյանից ընդդիմություն դուրս կգա՞։

Դիտվել է՝ 11284

Մեկնաբանություններ