Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Առաջին բիզնես դպրոցի մեկնարկը Հայաստանում կլինի այս տարվա սեպտեմբերից

Առաջին բիզնես դպրոցի մեկնարկը Հայաստանում կլինի այս տարվա սեպտեմբերից
11.07.2017 | 18:50

Ավելի քան 300 համաշխարհային բիզնես դպրոցների փորձի հիման վրա մշակված առաջին բիզնես դպրոցի մեկնարկը Հայաստանում կլինի այս տարվա սեպտեմբերից:
Marketers Community | The First Business School In Armenian-ի ստեղծման գաղափարն ուղղված է.
Որակյալ բիզնես կրթություն ստանալու հնարավորություն ընձեռող հարթակի ստեղծմանը.
Նոր բիզնես գաղափարների իրականացման աջակցելուն եվ ֆինանսավորմանը
Գործող բիզնեսների համար որակյալ և փորձառու մասնագետների պատրաստմանը
ՀՀ-ում զարգացած բիզնես միջավայրի ստեղծմանը:
Իր գործունեության շրջանակներում Marketers Community | The First Business School In Armenian-ն համագործակցում է գերմանական EU Business School-ի հետ (Ավելին այստեղ), ինչի շնորհիվ ամբողջ ուումնական կուրսը ներառում է բոլորովին նոր և պրակտիկ մոտեցումներ: Բիզնես դպրոցի ողջ դասախոսական կազմը համալրում են արտասահմանյան և հայաստանյան հաջողակ` ավելի քան 50 ընկերությունների լավագույն գործարարները, ովքեր ողջ կուրսի ընթացքում ուսանողների հետ կկիսվեն իրենց գործնական գիտելիքներով եվ փորձով: Բիզնես դպրոցի ողջ ուսումնական ծրագրին, կրթական մոդուլներին և այլ մանրամասներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Բիզնես դպրոցի դասերի մեկնարկը լինելու է սեպտեմբերի 11-ից, շաբաթական 2 օր (երկուշաբթի և հինգշաբթի օրերին ), երեկոյան 19:00-21:00, Կոնգրես հյուրանոցում:

2017-2018թ ընդունելությանը մասնակցելու համար գրանցումը այստեղ:

Դիտվել է՝ 6271

Մեկնաբանություններ