Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
21.07.2017 | 01:16

...թե դեղագործական ֆիրմա-բժիշկ-դեղատուն շղթան իր սեփական օրենքներն ունի, և շատ հաճախ հիվանդներին նշանակում են այնպիսի դեղեր, որոնք իրականում ոչ միայն չեն օգնում, այլև վնասում են մարդու առողջությանը:

Իսկ բժիշկը գումարներ է դիզում, քանի որ այդ դեղերը հիվանդներին առաջարկելով (անկախ հանգամանքից` դա նրան ցուցված է, թե ոչ), վաճառքից կլորիկ գումար է վաստակում: «Ատկատի» մեխանիզմը հրաշալիորեն գործում է, և այդ ամենն արվում է մարդկանց առողջության հաշվին: Ասում են` շատ քիչ են այն բժիշկները, որոնք դուրս են այս շղթայից և բարեխղճորեն են իրենց աշխատանքը կատարում:

Դիտվել է՝ 26398

Մեկնաբանություններ