Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
22.09.2017 | 04:06

...թե Հայաստան-Իսրայել հարաբերությունների վերջին շրջանի ջերմացումը` հայ-իսրայելական ֆորումի ջանքերի շնորհիվ, լուրջ անհանգստություն է պատճառում ոչ միայն հարևան Թուրքիային (վերջինս մտավախություն ունի, որ, քրդական խնդրին զուգահեռ, ինչ-որ պահի Իսրայելի Կնեսետը կարող է և ճանաչել Հայոց ցեղասպանությունը), այլև Ադրբեջանին, որին ընդհանրապես հունից հանում են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան (Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակի և պատգամավորների վերջին այցը և այդ համատեքստում հայ-իսրայելական ֆորումի վերջին «համաժողովը»):

«Ափսոս, որ ֆորումի օրերին հայկական կողմի նախագահ Արտակ Զաքարյանը Վաշինգտոնում էր. նա անչափ շատ բան է արել հայ-իսրայելական հարաբերությունների հարցում, ու շատ բան ունենք դեռ անելու` թե՛ անօդաչու սարքերի, թե՛ Ցեղասպանության ճանաչման, թե՛ մնացյալ հարցերում»,- ասաց իսրայելական պատվիրակության հետ Հայաստան ժամանած մեր զրուցակիցը:

Դիտվել է՝ 17135

Մեկնաբանություններ