Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
27.10.2017 | 11:20

...թե Բաղրամյան 26-ին էլ արդեն դուր չի գալիս Հրայր Թովմասյանի մեկեն մեծամտանալը: ՍԴ նախագահ դառնալու մեծ ախորժակ ունեցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին վեր բարձրացնող «աստիճանը», ասում են, նույնքան հանկարծակի կարող է կոտրվել:

Նախագահականին դուր չի գալիս նաև, որ Հրայր Թովմասյանի «թեթև ձեռամբ» մամուլում անընդմեջ շրջանառվում են նրա` ՍԴ նախագահ դառնալու լուրերը: Ասում են նաև, թե ամենևին էլ պատահական չէր, որ այս շաբաթ նրան ընդդիմադիրի շուրթերով նկատողություն արվեց. «Քանի՞ երկրում է եղել Ձեզ նման նախարար, ոչ մի: Քանի՞ երկրում է եղել Ձեզ նման հանձնաժողովի նախագահ, ոչ մի։ Չգիտեմ՝ ով է Ձեզ դաս տվել, ով է այդ թեզը մտցրել, բայց չկա նման բան: Ամբողջ աշխարհի իրավական միտքը գիտի, որ քաղաքական մեծամասնության իրավունքները սահմանափակված են քաղաքական փոքրամասնության իրավունքներով»:

Դիտվել է՝ 15547

Մեկնաբանություններ