Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
21.11.2017 | 11:18

...թե բարձրագույն որակավորման հանձնաժողովի` ԲՈՀ-ի գլխին սև ամպեր են կուտակվում: Նոր մշակվող նախագծի համաձայն այս կառույցն արդեն անիմաստ է դառնում: Սակայն իրականում օրենքի ծնունդն այդքան էլ գիտության հանդեպ վերաբերմունքով չի պայմանավորված: Կա շատ հին «վերք»:

Տևական ժամանակ է, որ ԿԳ նախարարության և ԲՈՀ-ի միջև ներքին հակամարտություն կա: Նախարարությունն ամեն կերպ ցանկանում է անմիջական ներկայություն ունենալ յուրաքանչյուր գիտնականի «կայացման» գործում, սակայն ԲՈՀ-ն ընդդիմանում է: Երկար պայքարից հետո նախարարությունը գտել է ելքը` օրենքով «փակել» այս կառույցը: Դեռ մեծ հարց է, թե որքան կօգնի դա գիտությանը, ինչ կշահեն գիտնական դառնալ ցանկացողները, բայց եթե այդ նախագիծը օրենք դառնա, կնշանակի` ԿԳՆ-ն հաղթեց իր «անհնազանդ» ենթակային:

Դիտվել է՝ 18061

Մեկնաբանություններ