Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
13.02.2018 | 03:51

... թե Արարատի մարզում «լուսաբացները խաղաղ չեն», որովհետև «տանը մնացած» Հովիկ Աբրահամյանի և ԱԺ «տարված» Ալիկ Սարգսյանի ամբիցիաները «կրակում» են բոլոր ուղղություններով. Հովիկ Արգամիչը «ցույցերի» է գնում Գրիշա Վիրաբյանի «պատկերով», որպեսզի վերջապես «իշխանափոխություն» անի, իսկ Ալիկ Սերգեյիչը պատրաստվում է մարզպետ «դառնալ»:

Նրանց երկուսին էլ անողոքաբար խանգարում են Արամայիս և Արայիկ Գրիգորյանները, որոնք ամենաշատ ձայներն են ապահովել ՀՀԿ-ի համար, այդ թվում` Ալիկ Սերգեյիչի, մարզում ունեն հարգանք, հեռու են քաղաքական ինտրիգներից: Ի դեպ. պայքարն առավել անողոք է դարձել վերջին շրջանում, որովհետև Արտաշատը կորցնելուց հետո Աբրահամյանները կորցնում են նաև Արարատը, որտեղ հայտնի ցեմենտի գործարանն է, ու «նայողն» էլ Արտաշատի երբեմնի քաղաքապետ Արգամ Հովիկիչն է:

Դիտվել է՝ 8858

Մեկնաբանություններ