Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
16.03.2018 | 01:58

...թե իր «ունեցվածքը» Սոչիի ու Թբիլիսիի կազինոներում «շրջանառող», մնացած «ունեցվածքը» ԱՄՆ տեղափոխող, բիզնեսի մեջ ներդնող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր-հին պատմության մեջ է թաթախվում: «Երեկոյան Երևան» թերթի աշխատակից Գևորգ Մուրադյանը Երևանի աճուրդի կենտրոնից 1995-ին ձեռք բերած 66 բաժնետոմսերը (յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով) ներդրել է «Արտաշատի գինու, կոնյակի գործարանում» (ընկերության բաժնետոմսերի 98 տոկոսը պատկանում է Հովիկ Աբրահամյանին), սակայն Արգամիչը, խախտելով բաժնետոմսերի մասին ՀՀ օրենքը, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում չի վավերացրել բաժնետոմսերը` այդ հիմքով հրաժարվելով հանգուցյալ Գևորգ Մուրադյանի ժառանգորդներին ընկերության գործունեության արդյունքում ստացված շահաբաժինը վճարելուց, այն դեպքում, երբ անցած 22 տարիներին այդ գործարանն աշխատել է շատ մեծ շահութաբերությամբ:

Գործը տարիներ շարունակ քննվել է ՀՀ դատական ատյաններում և որևէ արդյունք չի տվել` Աբրահամյանի զբաղեցրած դիրքի պատճառով: Ասում են նաև, թե տուժող կողմը չի պատրաստվում լռելու:

Դիտվել է՝ 10553

Մեկնաբանություններ