Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
04.05.2018 | 01:30

...թե ՀՅԴ-ում հերթական անգամ «հետաքրքիր» գործընթացներ են տեղի ունենում. իր գիտակցական կյանքը Սերժ Սարգսյանի աշխատասենյակում անցկացրած, սեփական ընտանիքի, մեկ-մեկ էլ կուսակցության հարցերը լուծող ընկեր Հրանտը, որ «նախանձելի» արագությամբ մաս կազմեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը, տեղյակ է եղել Աղվան Վարդանյանի դիրքորոշմանը:

Մեր տեղեկություններով` Աղվան Վարդանյանը թե՛ նրան, թե՛ Արմեն Ռուստամյանին տեղյակ է պահել այդ մասին, ասել` այսքան ու այսպես արագ հեռանալը կոալիցիայից ճիշտ չէ, ի վերջո, մենք այդ մարդու (Սերժ Սարգսյանի) հետ ճամփա ենք անցել, եկեք նաև այընտրանքային մոտեցումներ ունեցողներ ունենանք: Բայց քանի որ ընկեր Հրանտի ու ընկեր Աղվանի ջրերը վաղուց նույն առվով չեն հոսել, ընկեր Աղվանը ՀՅԴ-ում եղել է բավականին անկախ, ընկեր Հրանտն առիթը բաց չի թողել Արսեն Համբարձումյանի ձեռամբ (որին ԳՄ ներկայացուցիչ էր «նշանակել» ընկեր Աղվանը) պահանջել վայր դնել մանդատը:

Դիտվել է՝ 11765

Մեկնաբանություններ