«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Կառլսենի ու Կարուանայի 9-րդ ոչ-ոքին

Կառլսենի ու Կարուանայի 9-րդ ոչ-ոքին
23.11.2018 | 02:42

Շախմատի աշխարհի թագի համար պայքարում նորվեգացի Մագնուս Կառլսենն ու իտալացի Ֆաբիանո Կարուանան նաև իններորդ պարտիան են ավարտել ոչ-ոքի արդյունքով՝ դառնալով յուրօրինակ ռեկորդի հեղինակ: Թագի համար պայքարում մինչև այժմ վրա-վրա կնքված ոչ-ոքիների թիվն ութն էր, եղել է Գարի Կասպարով-Վիշվանաթան Անանդ մրցախաղում: Եթե ոչ-ոքի ավարտ ունենան նաև մյուս հանդիպումները կամ ընդհանուր մրցամարտը, ապա շախմատիստները ստիպված կլինեն ուժերը չափել թայ-բրեքում՝ արագ շախմատում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ