Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
05.03.2019 | 01:15

...թե չնայած «քայլողների» իշխանությունն ամեն ինչ անում է ցույց տալու, որ Հայաստանը դարձել է երկիր դրախտավայր, բայց... Ժողովրդական իմաստությունը փաստում է. «մախաթը պարկում չես թաքցնի»: Ասել է` հայտարարությունից անդին կա իրականություն, որը շատ ավելի տխուր է: Իսկ ավելի ստույգ` Նիկոլ Փաշինյանի վարչապետ կարգվելուց հետո անշարժ գույքի խոշոր գործակալություններին հրահանգավորել են` շուկայում գների արհեստական աճի ցուցանիշներ հրապարակել: Նպատակը` հանրությանը ցույց տալ, թե «հեղափոխությունից» հետո հայրենադարձություն կա, ըստ այդմ` նաև անշարժ գույքի գների բարձրացում: Իսկապես որ ճիշտ են ասում` «իրավիճակ է փոխվել»...


Եվ այնպես է «փոխվել», որ մարդիկ երազում են օր առաջ փախչել քաոսի վերածվող հայրենիքից։ Երազում են նաև նրանք, ովքեր ընդամենը 10 ամիս առաջ համոզված պնդում էին, թե Հայաստանից դուրս չեն պատկերացնում իրենց կյանքը։ Վկա` Արմեն Մարտիրոսյան քաղաքական գործչի օրինակը։

Դիտվել է՝ 13593

Մեկնաբանություններ