Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
16.04.2019 | 01:25

...թե օրերս հետախուզում կհայտարարվի՝ ԴԱՀԿ-ի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Միհրան Պողոսյանին բերման ենթարկելու համար: Վերջինս Մոսկվայում է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսաստանյան իշխանությունները չեն հանձնի նրան, ինչպես եղավ մարտի 1-ի գործով քննչականի նախկին պետ Վահագն Հարությունյանի դեպքում: Բանն այն է, որ ռուսական իշխանությունները (նրանց իսկ գնահատականներով` Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումից հետո) հայաստանյան ընտրովի արդարադատության նկատմամբ վստահություն չունեն: Դա էր պատճառը, որ նախօրեին ԴԱՀԿ-ի նախկին պետը իր գրասենյակի միջոցով հայտարարեց. «Վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո իշխանությունն առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ… Սանասարյան Դավիթն ասել է. «Պողոսյանի մասով որևէ բան չկա, բայց դե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շեֆի հետ լավ չի խոսել»։

Դիտվել է՝ 14488

Մեկնաբանություններ