ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աբովյանի քաղաքապետի պաշտոնը ՔՊ-ն մտադիր է իրենով անել

Աբովյանի քաղաքապետի պաշտոնը ՔՊ-ն մտադիր է իրենով անել
19.04.2019 | 01:36

Հունիսին Աբովյան քաղաքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանից բացի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմն է, թեկնածու առաջադրելու ցանկություն ունի նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»:

«Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ու քաղաքապետի ջրերը, մեղմ ասած, մի առվով չեն հոսում: Պետրոսյանը շարունակում է պնդել, որ ԲՀԿ-ամերձ քաղաքապետը հողերի ապօրինի առուծախ է արել, ՔՊ-ն էլ, հաշվի առնելով այս ամենը, մտադիր է սեփական թեկնածու առաջադրել: Ըստ նախնական տեղեկությունների՝ իշխող ուժը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի թեկնածությունը կառաջադրի,- ասաց «Իրատեսի» աղբյուրը, հավելելով, որ այս մասին դեռևս չեն ուզում բարձրաձայնել՝ չբորբոքելու համար ՔՊ-ԲՀԿ առանց այն էլ լարված հարաբերությունները։- Փոխմարզպետը ՔՊ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է: Ի՞նչ վատ կլինի, որ ևս մեկ մեծ քաղաք իրենց վերահսկողության տակ անցնի. քաջատեղյակ կլինեն՝ Ծառուկյանի հարազատ քաղաքում ինչ է կատարվում, ով ինչ է շնչում»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ