Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վարչապետ. 2019-ի սեպտեմբերին հիփոթեքային վարկերի թիվն աճել է 23.3 տոկոսով

Վարչապետ. 2019-ի սեպտեմբերին հիփոթեքային վարկերի թիվն աճել է 23.3 տոկոսով
10.11.2019 | 13:36

Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով կամ 7261 հատ վարկով՝ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր բնակարանի տեր է դարձել: Սա դեռ այն պայմաններում, երբ զինվորականներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը չէր մեկնարկել» ,- գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում: Նա կարևոր է համարել արձանագրել, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վարկերը աճել են 24.9 տոկոսով՝ հիշեցնելով, որ այս ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկերը հասանելի են Երևանում 5, մարզերում 3 տոկոսից ցածր տոկոսադրույքով:

«Ամենաուրախալին այն է, սակայն, որ օրինակ «Ազգային հիփոթեքային ընկերությունում» ներկայում նկատվում է հիփոթեքային վարկերի վաղաժամկետ մարումների էական աճ: Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն վարկ են վերցնում, այլև փող են աշխատում և վաղաժամկետ ազատվում հիփոթեքային վարկի բեռից» ,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 3117

Մեկնաբանություններ