Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Օլիմպիական խաղերն «անիծված» են

Օլիմպիական խաղերն «անիծված» են
19.03.2020 | 14:11

Ճապոնիայի փոխվարչապետ Տարո Ասոն հայտարարել է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերն «անիծված» են։ Վերջին օրերին ենթադրությունները, որ խաղերը ստիպված կլինեն հետաձգել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ավելի իրատեսական են դառնում, գրում է The Guardian-ը։

Տարո Ասոն խորհրդարանի հանձնաժողովին ասել է, որ Օլիմպիական խաղերը ամեն 40 տարին մեկ խափանվել են համաշխարհային իրադարձությունների պատճառով։ Երբ Ճապոնիան մտադիր էր ամառային և ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնել 1940-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմը ստիպեց չեղյալ հայտարարել Խաղերը։ 40 տարի անց շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ճապոնիան, բոյկոտել են Մոսկվայում անցկացվող Օլիմիպիական խաղերը՝ ի նշան Աֆղանստան Խորհրդային Միության ներխուժման դեմ բողոքի: «Սա խնդիր է, որը ստեղծվում է յուրաքանչյուր 40 տարին մեկ։ Օլիմպիական խաղերն անիծված են, և դա փաստ է»,-ասել է Ասոն:

Դիտվել է՝ 3529

Մեկնաբանություններ