Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Յուվենթուսը մտադիր է վաճառել Ռոնալդուին

Յուվենթուսը մտադիր է վաճառել Ռոնալդուին
07.04.2020 | 23:59

Թուրինի «Յուվենթուսը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին հաղթահարելու համար կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները։


Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կարոտում է Մադրիդի «Ռեալը»։ Իսպանական AS-ը գրում է, որ «Ռեալը» ամենևին հետաքրքրված չէ Ռոնալդուի հավանական վերադարձով։ «Բլանկոսներին» մոտ աղբյուրը AS-ի հետ զրույցում ասել է․«Ժամանակն անցել է, ու հիմա այլ ձգտումներ կան»։ Ռոնալդուն «Ռեալում» 2009-2018-ին խաղալով՝ 450 գոլով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

Դիտվել է՝ 4251

Մեկնաբանություններ