Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից գնել է 8.1 միլիոն դոլար

Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից գնել է 8.1 միլիոն դոլար
13.04.2020 | 22:06

Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ: Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 8306

Մեկնաբանություններ