Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ռուս վազորդը կարատինի ժամանակ 10 ժամում վազել է ավելի քան 100 կմ, բայց մահճակալի շուրջ

Ռուս վազորդը կարատինի ժամանակ 10 ժամում վազել է ավելի քան 100 կմ, բայց մահճակալի շուրջ
03.05.2020 | 22:27

Ռուս վազորդ Դմիտրի Յակուխնիյը կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ժամանակ սեփական մահճակալի շուրջ վազքի «առաջնություն» է կազմակերպել ու 10 ժամում ավելի քան 100 կմ վազել: Ոչ ստանդարտ վազքի տեսանյութը հայտնվել է Instagram-ում:
Սպորտսմենը որոշել է չխախտել պետության կողմից սահմանված կարգն ու անգամ ինքնամեկուսացման ժամանակ ձև գտել սպորտից չկտրվելու համար:


«Ապրիլին պետք է բավական բարդ ուլրտամարաթոնի մասնակցեի, ինչի ժամանակ պետք է վազեինք Սահարայի անապատով՝ 250 կմ: Բայց կորոնոավիրուսի պատճառով այդ մարաթոնը նույնպես հետաձգվեց, ես էլ որոշեցի որևէ կերպ հետ չմնալ պարապմունքներիցս»,- պատմել է սպորտսմենը:

Դիտվել է՝ 3588

Մեկնաբանություններ